1. Մի սովորեք միայն բառեր:
Պետք է սովորել ոչ թե առանձին բառեր, այլ պատրաստի արտահայտություններ: Օրինակ, եթե սովորեք “decide” բառը և դրա թարգմանությունը` որոշել, ապա այն կարող եք կօգտագործեք այսպես` I’ll decide this problem, ինչը կոպիտ սխալ է: Այնպես որ, հիշեք ոչ թե բառերը, այլ արտահայտությունները, որտեղ դրանք օգտագործվում են:
2. Մի կենտրոնացեք քերականության վրա:
Դուք կարող եք խոսել առանց քերականական սխալների, բայց անբնական: Քերականական կանոններն իմանալը, իհարկե, կարևոր է, բայց բավարար չէ, այնպես որ, ժամանակ հատկացրեք նաև listening, speaking և learning phrases տարբերակներին:
3. Շատ լսեք և խոսեք անգլերեն
Դուք մտածում եք, թե կարդալը կօգնի ձեզ ավելի լավ խոսել անգլերեն, բայց դա այդպես չէ: Առօրյա կյանքում մենք օգտագործում ենք գրական բառապաշարի ընդամենը 5-8%-ը:
Եթե ուզում եք սահուն շփվել կարողանալ, սովորեք լեզուն ոչ թե կարդալով, այլ լսելով և խոսելով:
4. Հաճախ կրկնեք և վերհիշեք ձեր սովորածը:
5. Մի վախեցեք սխալվել:
Սխալները կօգնեն ավելի ամրապնդել ունակությունները: Նայեք փոքր երեխաներին, երբ նրանք խոսել են սովորում: Նրանք բազմաթիվ սխալներ են անում, բայց չեն վախենում խոսել, և վերջիվերջո սովորում են ճիշտը:
6. Եվ վերջում, սովորեք անգլերեն Englishtime-ի հետ:
No comments:
Post a Comment